Jump to content

Ժաննա Օկերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Օկերման
Ծնվել էդեկտեմբերի 16, 1798(1798-12-16)[1]
Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1]
Երկիր Շվեդիա
Մահացել էմայիսի 27, 1859(1859-05-27)[1] (60 տարեկան)
Դրեզդեն, Գերմանական միություն, Գերմանիա[1]
Մասնագիտությունխմբավար, կոմպոզիտոր, երգեհոնահար և նկարչուհի
 Jeanna Åkerman Վիքիպահեստում

Ժաննա Էլիզաբեթ Օկերման (շվեդ.՝ Jeanna Elisabeth Åkerman, դեկտեմբերի 16, 1798(1798-12-16)[1], Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1] - մայիսի 27, 1859(1859-05-27)[1], Դրեզդեն, Գերմանական միություն, Գերմանիա[1]), շվեդ երգչուհի, կոմպոզիտոր, երգչախմբի ղեկավար, նաև նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Էլիզաբեթ Օկերմանը ծնվել է Գյոտեբորգում, 1798 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նրա հայրը վաճառական Յուհան Կրիստոֆեր Բաուկն էր։ Ընտանիքն ունևոր էր և կիրթ։ Ինքը՝ Յուհան Բաուկը, տեղական «Հարմոնիկ հասարակության» (Harmoniska sällskapet) առաջնորդներից մեկն էր, իսկ նրա փոքր եղբայրը՝ Վիլհելմ Բաուկը, երաժշտություն էր գրում։ Ինքը՝ Ժաննան, վաղ հասակից ընդունակություններ է ցուցաբերում երաժշտության նկատմամբ և դաշնամուրի դասեր է վերցնում երգեհոնահար Հենրիկ Բոկի մոտ։ Բացի այդ, նա սովորում է երգել և ջութակ նվագել։ Արդեն տասնչորս տարեկանում նա ելույթ էր ունենում հայտնի գերմանացի թավջութակահար Բերնհարդ Ռոմբերգի[2] հետ։

1814 և 1815 թվականները Ժաննան անց է կացնում Համբուրգում, որտեղ սովորում է երգեցողություն, դաշնամուր և արֆա նվագել։ Վերադառնալով Գյոտեբորգ՝ նա նաև սկսում է երաժշտական կոմոզիցիայի և թեորիայի դասեր վերցնել երգեհոնահար Գեորգ Գյունտերի մոտ։ Ժաննան հաճախ հանդես էր գալիս համերգներով, առաջին հերթին որպես երգչուհի, ինչպես նաև ղեկավարել է մասշտաբային երգչախմբային ստեղծագործությունների կատարումներ, այնպիսին ինչպիսիք են Մոցարտի «Ռեքվիեմը» և Հենդելի «Իեֆայ» օրատորիան։ 1817 թվականին Ժաննան ամուսնանում է առևտրական Անդերս Օկերմանի[2] հետ։

Ժ. Օկերման. Թագավորական տաղավար 1819

1850-ական թվականներին «Հարմոնիկ հասարակության» գործունեությունը գնում է դեպի անկում, և Ժաննան կազմավորում և գլխավորում է «Måndagssångöfvningssällskapet» խառը երգչախումբը։ 1856 թվականին երգչախմբի ղեկավարությունը անցնում է Բեդրժիխ Սմետանային, ով այդ ժամանակ աշխատում էր Գյոտեբորգում[2]։

Երաժշտությունից բացի Ժաննա Օկերմանը զբաղվել է գեղանկարչությամբ։ 1810-ական թվականներին նա նկարչության դասեր էր վերցնում նկարիչ Ֆրեդրիկ Վերների մոտ, հնարավոր է, այս արվեստին սովորել է Դրեզդենում։ Սակայն պահպանվել է միայն նրա աշխատանքների ոչ մեծ մասը՝ տասից պակաս բնանկարներ։ Մեծ չէ նաև նրա երաժշտական ժառանգությունը, քանի որ նրա ոչ բոլոր ստեղծագործություններն են հրատարակված եղել։ Նրա երգերից լույս են տեսել միայն ութը ձայնի և դաշնամուրի համար՝ ոչ բարդ իրենց կառուցվածքով, բայց ոչ առանց օրիգինալության և արտահայտչականության[2]։

Ժաննա Օկերմանը մահացել է Դրեզդենում, որտեղ մեկնել էր բուժման համար, 1859 թվականի մայիսի 27-ին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Johanna (Jeanna) Elisabeth Åkerman
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dan Olsson

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dan Olsson (2016). «Jeanna Åkerman (1798−1859)». Swedish Musical Heritage (անգլերեն).
  • «Նկարչուհու աշխատանքները Ազգային թանգարանի կայքում. Nationalmuseum». Nationalmuseum.